Բռնցքամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը ծննդյան 32-ամյակի և ցանկությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը ծննդյան 32-ամյակի և ցանկությունների մասին



Այսօր ապրիլի 16-ին բռնցքամարտիկ Դավիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ 

Դավիթը EXCLUSIVElife.am-ին մանրամասներ է ներկայացրել ծննդյան օրվանից։ 

«Ծննդյանս այս տարեդարձը տարբերվել է մյուսներից։ Այս տարի նշել եմ ընտանիքիս անդամների հետ»․- ասաց Դավիթը։ 

Խոսելով երազանքների կամ ցանկությունների մասին՝ Դավիթը ասաց, որ գլխավոր ցանկությունը ընտանիքի համալրումն է նոր անդամով։ 

«Իմ գլխավոր ցանկությունը մեկն է. ունենալ փոքրիկ։ Դառնալ չեմպիոն և նվաճել նոր բարձունքներ պրոֆեսիոնալ բռնցքամարտում»․- մեզ հետ զրույցում ասաց Դավիթը։ 

Բռնցքամարտի 55,3 քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը այսօր դարձավ 32 տարեկան: 


Դավիթը արդեն 8 տարի ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում։ Բռնցքամարտով զբաղվում է 13 տարեկանից։ Դավիթը ծնունդով Գյումրիից է։