Ահա, թե ով է Արա Մարտիրոսյանի նոր սիրելին

Այն, որ երգիչ Արա Մարտիրոսյանի անձնական կյանքը լի է եղել մի շարք տարբեր իրադարձություններով, նորություն չէ, բայց այս նորությունը պատմելու է վերջերս Արայի անձնականում տեղի ունեցած մեծ փոփոխության մասին:
Starnews.am-ն է գրում ու մանրամասնում․
«Դե ինչ`մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Արան նոր սիրելի ունի, ում անունը Աննա է: Երիտասարդ Աննան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ, ով աշխատում է հայաստանյան հայտնի կլինիկաներից մեկում և գեղեցիկ ժպիտ պարգևում մարդկանց: Սակայն ոչ պակաս ժպիտ է Աննային պարգևում նաև Արան`սիրելիին նվիրելով չափազանց շքեղ ու թանկարժեք նվերներ, որի մասին մոտ ապագայում մանրամասներով հանդես կգանք: Թե երբ Արան հանրությանը կխոստովանի իր անձնականի փոփոխությունն ու երբ կներկայացնի սիրելիին, մեզ դեռևս հայտնի չէ»։