Լրահոս

Արամ mp3-ն ներկայացրել է ԵԱ-ի բացմանը կատարած՝ «Դեպի բարձունք» երգի տեսահոլովակը

 

Արամ mp3-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Դեպի բարձունք» երգի հիման վրա։ Երգիչն այն կատարել էր ապրիլի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։

Երգը հեղինակել են Անդրանիկ Բերբերյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին