Նանուլի 13-ամյակը և Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նանուլի 13-ամյակը և Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը




Օրեր առաջ երգչուհի Նանուլը տոնել է ծննդյան 13-ամյակը: Երգչուհու մայրը՝ Վիկտորիա Մարտիրոսյանն անակնկալ կերպով շնորհավորել է դստերն, իսկ հետագայում խնջույք կազմակերպել նրա համար: Երգչուհին ծննդյան արարողությանը ներկայանում էր «VOGUE» ամսագրի շապիկին հայտնված մոդելի տեսքով, իսկ պատին գրված էին երգչուհու տարբեր երգերի վերնագրերը: Նանուլի զգեստի հեղինակն է Ֆաինան:

Վիկա Մարտիրոսյանը ևս հրապարակել է դստեր հետ լուսանկարներ, որոնց կից գրել է. «Այսօր Նանուլիս օրն է՝իր տարեդարձը և ուզում եմ բոլորին շնորհակալություն ասել, ովքեր օգնեցին իրականացնել իմ և Նանուլիս մտքերը։ Շնորհակալ եմ»: