Իննա Խոջամիրյանը՝ «Hotel Grand»-ի 2-րդ եթերաշրջանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իննա Խոջամիրյանը՝ «Hotel Grand»-ի 2-րդ եթերաշրջանի մասին




Այսօր՝ 23:00-ին Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կլինի 12 մասից բաղկացած «Hotel Grand»-ի 2-րդ եթերաշրջանը, որում ներգրավված են նոր դերասաններ, մասնավորապես՝ Հայկ Պետրոսյանը, Լուիզա Մելքոնյանը, Լիլիթ Սարգսյանը և այլք:

Նախագծի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանն առաջինը Tert.am Life-ին է ներկայացրել բազմասերիանոց ֆիլմի մանրամասները, դերասանական անձնակազմը և տրամադրել նկարահանման ընթացքից լուսանկարներ:

«Նկարահանելով առաջին եթերաշրջանն ու այն եթեր հերառձակելով՝ հասկացանք, որ հեռուստադիտողը սիրել է նախագիծը և սպասում է 2-րդ եթերաշրջանին, քանի որ մեր պատմությունը եղել է 10 սերիայի շրջանակում և շատ ավելի ճիշտ էր եթերաշրջանին հաջորդելը, նոր դերասանական անձնակազմով և պատմության շարունակությամբ»,- ասաց Իննա Խոջամիրյանը:



Պրոդյուսերը նշեց, որ երիտասարդ անձնակազմը եկել է կարծրատիպեր կոտրելու համար և ներկայացնում են նախագիծ, որը չունի դասական և ավանդական ձևաչափեր:

«Ես հիվանդագին պահանջկոտ եմ այս աշխատանքի հանդեպ, քանի որ մանրակրկիտ աշխատանք է տարվում ամիսներ շարունակ և ամեն դեպքում պետք է նշեմ՝ նախագծից գոհ եմ, բայց սա իմ և Գոշի ստարթ-ափ նախագիծն է և մենք կարողացել ենք դնել հիմք և շարունակել առաջ գնալ: Արձագանքները ոգևորիչ են, ստանում ենք նաև հյուրանոցներից արձագանքներ, դաշտում աշխատող մարդկանցից»,- նշեց նա:



Այս եթերաշրջանում գլխավոր նոր կերպարներից են Հայկ Պետրոսյանը և երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը, որոնք նոր գույներ են տալիս նախագծին և սիրային պատմությանը:

«Առհասարակ նախագիծն էքսպերեմենտալ է, քանի որ ներգրավվել ենք դերասանների, որոնց հեռուստադիտողը երբեք չի տեսել հումորային իրավիճակում, իսկ այժմ այս եթերաշրջանում Հայկը և Լուիզան ևս ներկայացված են այլ ժանրում և ոճում, իսկ նրանք արդարացրել են մեր սպասումները: Հայկ Պետրոսյանի աշխատանքից տպավորված եմ, քանի որ ամեն կերպ արդարացրել է նոր կերպարի գոյությունն ու հետագա ընթացքը»,- պատմեց Իննա Խոջամիրյանը:



Արդեն սիրված հեռուստատեսային զույգի՝ Մարիամ Ալեքսանյանի և Հակոբ Տեր-Վարդանյանի կողմից մարմնավորված կերպարների սիրո պատմությունը շարունակվելու է և հենց նրանց կյանքի դրաման բերվում է առաջին պլան:

«Արձագանքներից հասկացանք, որ Աննա-Լևոն զույգը սիրվեց և մասնավորապես նրանց այն տեսարանները, որտեղ կար սիրո դրսևորում:Որոշում կայացրեցինք, որ նման տեսարաններ պետք է շատ լինեն այս եթերաշրջանում, քանի որ կարևոր է հեռուստադիտողի արձագանքը»,- նշեց նա:

Այս եթերաշրջանի նկարահանումներն իրականացվել են «Ամբերդ» հյուրանոցում և եղել են նկարահանման օրեր, երբ դերասանական անձնակազմը գիշերել է հյուրանոցում և պրոդյուսերի խոսքով այդ միջավայրը ևս նպաստել է աշխատանքային և ընկերական միջավայրի ստեղծմանը, քանի որ մարդիկ կարողանում էին միմյանց շատ ավելի մոտ լինել և ճանաչել: