Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 14-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք հանդիպել ձեր նախկին սիրուն, սակայն դա հեշտությամբ չի ստացվի ձեզ մոտ: Ստիպված եք ինչ-որ առիթ մոգոնել, թող որ՝ ամենաանմիտ եւ անիմաստ առիթը:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ հույսը չդնել միայն ձեզ վրա: Հիշեք, որ ձեր կողքին կա մեկը, ով միշտ պատրաստ է ձեզ օգնել եւ լինել ձեր կողքին: Աշխատեք չարհամարհել նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կարեւոր է, որպեսզի սիրելիի համար ամեն ինչ անեք առանց շահի՝ փոխադարձ ոչինչ չակնկալելով եւ չպահանջելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր մտքերը հեռու կլինեն այն մարդկանցից, որոնց կողքին դուք գտնվում եք եւ այն վայրից, ուր դուք գտնվում եք: Ձեր սիրելին բացառություն չի լինի այդ հարցում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կարող եք սիրելիին բնության ինչ-որ տարր նվիրել՝ կատու, շուն, բույսեր եւ այլն:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր գաղտնիքներն այսօր կարող են շրջապատի սեփականությունը դառնալ: Բայց, արդյոք, արժե՞, որպեսզի շրջապատի մարդիկ ձեր անձնական կյանքի մասին այդքան տեղեկացված լինեն…

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք խիստ մտորումների մեջ կընկնեք ինչ էլ որ լինի մտորելու թեման: Եվ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ռոմանտիկ բաներ կկատարվեն ձեզ հետ ձեր բջջային հեռախոսի միջոցով: Դուք կամ ռոմանտիկ հաղորդագրություն կստանաք կամ սխալ զանգ, որը կլինի ձեր օգտին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ ճակատագրական հանդիպումներ են սպասվում, որոնք կարող են ինչպես փոխել ձեր անձնական կյանքը, այնպես էլ անցնել դրա կողքով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս լավ մտածել ընտանեկան խնդիրները կարգավորելիս: Սակայն հիշեք, որ բարդ հարցերը գրեթե միշտ հեշտ լուծում են ունենում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կպարզեք, որ ձեր սիրելին գործի մեջ առավել պրակտիկ է, քան ձեզ թվում էր:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա իրեն պաշտպանված զգալ ձեր շրջապատում, այդ իսկ պատճառով նա ձեզանից լրացուցիչ հուսալիություն եւ երաշխիքներ կպահանջի: