Մաքսիմ Գալկինը Ռուսաստանի արդարադատության նախարարությունից պահանջել է իրեն հանել «օտարերկրյա գործակալների» ցուցակից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մաքսիմ Գալկինը Ռուսաստանի արդարադատության նախարարությունից պահանջել է իրեն հանել «օտարերկրյա գործակալների» ցուցակից




Հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը, ով լքել է Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ պահանջելով հանել իր նկատմամբ սահմանված օտարերկրյա գործակալի կարգավիճակը։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Զամոսկվորեցկի դատարանից, իրենք ստացել են ՌԴ արդարադատության նախարարությանը հղված հայցը, որում հացվոր Գալկինը պահանջում է իր անունը հանել օտարերկրյա գործակալների ռեգիստրից, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ ։

Նշենք, որ ՌԴ Արդարադատության նախարարությունը Գալկինին օտարերկրյա գործակալների ֆիզիկական անձանց ցանկում է ներառել 2022 թվականի սեպտեմբերին։ Որպես այս որոշման հիմնավորում՝ նշվել է արտիստի կողմից «քաղաքական գործունեություն ծավալելը», իսկ որպես օտարերկրյա աղբյուր՝ Ուկրաինան։ Հունվարի սկզբին ինտերնետում հրապարակվել է տեսագրություն Դուբայում կայացած համերգից, որի ժամանակ Մաքսիմ Գալկինը ուկրաինացի ազգայնականների կարգախոսն է հնչեցնում։