Wish list. 5 կերպար Բրյունետի ոճաբանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Wish list. 5 կերպար Բրյունետի ոճաբանից




«Եվրատեսիլ 2023»-ում իր յուրաքանչյուր ելույթով Հայաստանի ներկայացուցիչը ավելի ու ավելի էր զարմացնում հանդիսատեսին։ Մենք տեսնում էինք հեղինակային կորսետ, գերնորաձեւ մաքսի կիսաշրջազգեստ, տրանսֆորմատորային զգեստ։ Ամեն ինչ կարել է նրա անձնական ոճաբան Նարեկ Ջհանգիրյանը։

Solitude հավաքածուի մետաքսե մանուշակագույն զգեստը չափավոր սեքսուալ է։ Մաքսի երկարություն է՝ փակ դեկոլտեով։ Այնուամենայնիվ, փոքր կտրվածքները, որոնց լայնությունը կարգավորվում է կոճակներով, ինչպես նաեւ կողքերին արված անցքերը, ավելացնում են կերպարի սրությունը: Մի խոսքով՝ շքեղության իրական մարմնացում։


Նրա ապրանքանիշի խորհրդանշական գույներից մեկը սեւն է, իսկ հիմնական ուրվագիծը խիստ՝ մի փոքր շրջադարձով։ Այստեղ դիզայները նախագծել է կտրված թելքավոր բաճկոն: Այն լրացրել է սրտով, որը ձեռքի աշխատանք է՝ պատրաստված ուլունքներից։ Ճիշտ նույնն է կրում հայտնի ոճաբան Արփինե Մովսիսյանը։ Աղջկան այս հագուստով տեսել են Փարիզում՝ Schiaparelli-ի ցուցադրությունից առաջ։


Հատակի երկարության ոչ տիպիկ զգեստ: Այստեղ հիմնական շրջադարձը կենտրոնացած է գոտկատեղի վրա։ Դիզայները ստեղծել է ինքնատիպ կորսետ, որը հիանալի ընդգծում է կազմվածքը: Նման հագուստի մեջ ինքնագնահատականը հասնում է Արարատի բարձունքին։



Եթե ​​չեք նկատել այն շարֆը, որով շրջում է Բրյունետը, մենք ձեզ ցավակցում ենք։ Խմբագրությունն արդեն ձեռք է բերել դրանից մեկը, ճիշտ է՝ այլ գույնով։ Այն բավականին լայն է եւ ունի բազմաթիվ կիրառություններ։

Մաքսի չափսի Bucket-hat-ն այս ամռան must-have-ն է: Մի փոքր երկարաձգված երեսկալը կօգնի թաքնվել ոչ միայն արեւից, այլեւ անցանկալի ուշադրությունից։ Հայաստանում ամռանը երկուսից էլ չափազանց շատ է։