«Եվրատեսիլ 2023». Հայաստանը եզրափակչում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2023». Հայաստանը եզրափակչում է




Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայացավ ժամեր առաջ: Մասնակից 16 երկրներից միայն 10-ը ստացան եզրափակչում պայքարը շարունակելու ուղեգիր։

Հայաստանը մրցույթում ներկայացնում է երգչուհի Բրյունետը, որը հաջողությամբ ավարտեց իր պայքարը երկրորդ կիսաեզրափակչում՝ անցնելով եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 13-ին՝ Լիվերպուլում։ Հենց այդ օրն էլ կորոշվի մրցույթի այս տարվա հաղթողը։ Երգչուհին Հայաստանը ներկայացնում է Future Lover երգով։

 
 Հավելենք, որ երկրորդ կիսաեզրափաիչը հաղթահարել են նաեւ Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի եւ Սլովենիայի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 9-ին, որի արդյունքով եզրափակիչ էին անցել Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան։ Ադրբեջանը դուրս է մնացել պայքարից։