Կին-տղամարդ. սեր եւ ատելություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կին-տղամարդ. սեր եւ ատելություն




Կին տղամարդ հարաբերությունների մասին կարելի է անվերջ խոսել։

Հաճախ կնոջ եւ տղամարդու սերը վերածվում է ատելության։ Այս հոդվածը բացահայտում է, թե որ գործոններն են խթանում տղամարդու եւ կնոջ հարաբերությունների վատթարացմանը։

Գաղտնիք 1. կինը լրջորեն չի վերաբերում տղամարդուն, որը իրենից ավելի թույլ է։ Նա կարող է նրան խղճալ, բայց դա սեր չէ։ Կամ այն ասես, մայրական բնազդ լինի, որը վաղ թե ուշ բարկացնելու է կնոջը։

Գաղտնիք 2. Բոլոր կանայք խանդում են իրեն ամուսնուն՝ նրա կողքին տեսնելով մեկ ուրիշ կնոջ. նույնիսկ եթե նա տղամարդու գործընկերուհին է։ Խանդի պատճառով սերը մեկ վայրկյանում կարող է վերածվել ատելության։ Հարգելի տղմարդիկ, հաշվի առեք սա եւ խանդի տեղիք մի տվեք։

Գաղտնիք 3. Շատ հոգեվերլուծաբաններ համոզված են, որ կանայք շատ հաճախ հակասում են իրենց։ Նրանք իրենց կողքին ցանկանում են տեսնել եւ ուժեղ ու առնական տղամարդու, եւ մեկին, ում կարող են ղեկավարել։ Այո, փոքր-ինչ անհասկանալի է, բայց փաստ։

Գաղտնիք 4. Կարեւոր չէ, թե կինը որքան է սիրում իր ընտրյալին, նա ատում է, երբ իրեն փորձում են ղեկավարել։ 15 րոպեն մեկ անգամ զանգելն ու բացատրություններ պահանջելը անընդունելի է կնոջ համար։ Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչի անտարբերությունը նույնպես զայրացնում է նրան։ Եզրակացություն՝ պետք է գտնել ոսկե միջինը։ Կարելի է մի քանի անգամ զանգել եւ ուղղակի հարցնել, թե ինչպես է անցնում նրա օրը կամ ինչպես են նրա գործերը։