Ո՞ր սեռական խանգարումներն են ավելի հաճախ հանդիպում տղամարդկանց և կանանց մոտ. Պատասխանում է սեքսապաթոլոգը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞ր սեռական խանգարումներն են ավելի հաճախ հանդիպում տղամարդկանց և կանանց մոտ. Պատասխանում է սեքսապաթոլոգը




Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է սեռական խանգարումներին՝ նշելով, թե դրանցից որոնք են ավելի հաճախ հանդիպում տղամարդկանց մոտ, իսկ որոնք՝ կանանց․

«Տղամարդկանց սեռական խանգարումներից առավել հաճախ հանդիպում են էրեկցիայի խանգարումները ՝ սեռական թուլությունը, որը կարող է ունենալ մարմնական կամ հոգեէմոցիոնալ պատճառներ, վաղաժամ սերմնաժայթքումը, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, սեռական գեղձերի խրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեքսուալ խանգարումները, սեռական խանգարումներով պայմանավորված տղամարդու անպտղությունը:

Կանանց մոտ առավել հաճախ են հանդիպում օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, ցավերը և վախերը սեռական հարաբերության ժամանակ՝ վագինիզմ, դիսպարեունիա, կոիտոֆոբիա:

Սեռական խանգարումները պատճառ են հանդիսանում զույգի մոտ սեքսուալ աններդաշնակության առաջացման, միջանձնային լարված փոխհարաբերությունների, կյանքի որակի նվազման, ինչպես նաև ամուսնալուծությունների:

Ուստի շատ կարևոր է , որպեսի զույգը ժամանակին գիտակցի խնդիրը, չանտեսի և դիմի բժշկի, անցնի սեքսոլոգիական հետազոտություն և բուժում: Բուժման արդյունավետությունը պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմաբ և ժամանակակից դեղորայքային և սեքսոլոգիական մեթոդների կիրառմամբ»: