Թոմ Քրուզը Շակիրայի հետ հանդիպումից հետո, կարծես, որոշել է, որ հանդիպել է իր կյանքի զուգընկերուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թոմ Քրուզը Շակիրայի հետ հանդիպումից հետո, կարծես, որոշել է, որ հանդիպել է իր կյանքի զուգընկերուհուն




Թոմ Քրուզը, Շակիրայի հետ հանդիպելուց հետո կարծես, թե որոշել է, որ հանդիպել է իր կյանքի զուգընկերուհուն։

Մի քանի շաբաթ առաջ Մայամիի Գրան պրիի ժամանակ նոր ամուսնալուծված Շակիրային նկատել էին մի քանի հայտնիների շրջապատում։ Նրանց թվում էր Թոմ Քրուզը, ով նույնիսկ որոշ ժամանակ է անցկացրել նրա երկու երեխաների հետ։

Ասում են՝ դերասանը չափազանց հիացած էր երգչուհով, նա նույնիսկ իր մտերիմներին ասել է, որ նրա հետ կապ է զգում, եւ ցանկանում է ավելի լավ ճանաչել նրան։ Սակայն, ինչպես հայտնում է Շակիրային մոտ կանգնած աղբյուրը, երգչուհին իրեն շոյված է զգում, բայց դեռ հետաքրքրված չէ Թոմ Քրուզի հետ հարաբերություններով, գրում է Daily Mirror-ը։

Հրապարակման համաձայն՝ Շակիրան դերասանի հետ ընկերական է եղել, իսկ Քրուզն այլ կերպ է վերաբերվել նրա վերաբերմունքին եւ արդեն մտածում է՝ ինչպես գրավել նրա սիրտը։ Կոլումբիացի աստղի հետ հանդիպելուց հետո Քրուզը համոզվել է, որ հանդիպել է իր պոտենցիալ զուգընկերուհուն։

Այնուամենայնիվ, Շակիրայի ուղերձը պարզ էր. Թոմ Քրուզը հիանալի դերասան է, հավանաբար, հիանալի մարդ, եւ երգչուհին չի ցանկանում վիրավորել նրան, խայտառակել կամ տխրեցնել Top Gun-ի աստղին, բայց նրա կողմից բացարձակապես ռոմանտիկ հետաքրքրություն չկա: