Գեղեցկության գաղտնիքներ՝ «Միսս Հայաստան 2021» Սոնա Դավթյանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեղեցկության գաղտնիքներ՝ «Միսս Հայաստան 2021» Սոնա Դավթյանից




Մաքուր պահել մաշկն ու անընդհատ խոնավացնել այն՝ սա է «Միսս Հայաստան 2021» Սոնա Դավթյանի գեղեցկության գաղտնիքներից մեկը։ «Ոչ շատ հաճախ, օգտագործում եմ բանանի, ձիթապտղի յուղի եւ կիտրոնի համադրությամբ դիմակ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմում է տիտղոսակիր գեղեցկուհին։

Սոնան ասում է՝ դեռ մանկուց հետեւել է, թե ինչպես է մայրը խնամում իր մաշկը,-«Խոսքը ոչ դեկորատիվ կոսմետիկայի մասին է, այլ՝ սնուցող միջոցների, եւ մանկուց, գրեթե, նույնն եմ անում, ինչ այսօր»։



Մոդելի խոսքով՝ շատ ապրանքանիշներից է օգտվել, որոնցից մի քանիսին են իր համար դարձել մշտական։

«Խնամված եւ երիտասարդ մաշկի համար, որն ինձ համար ամենակարեւորն է, մշտապես օգտագործում եմ ֆրանսիական Avène ապրանքանիշը. նախապես սովորական ջրով լվանում եմ մաշկս, այնուհետեւ՝ խոնավացնում Avène-ով, որից հետո պաշտպանում Avène-ի 50+spf արեւապաշտպան քսուքով։ Դեկորատիվ խնամքիս համար ներկայումս օգտագործում եմ Dior-ի, Shiseido-ի ապրանքանիշները։ Օգտագործել եմ բացառապես բոլոր բարձրակարգ կրեմները, բայց այսօր կենտրոնացել եմ հենց այս տեսակների վրա։ Իսկ մարմնիս համար օգտագործում եմ յուղեր՝ հիմնականում նուշ եւ կոկոս»։



Սոնան ավելի հաճախ նախապատվությունը տալիս է առավոտյան խնամքին,-«Երեկոյան եւ գիշերը մաշկս թողնում եմ մաքուր, որպեսզի հանգստանա։ Իսկ երեկոյան լոգանքն ինձ համար ամենահաճելի խնամքն է»,-ասում է նա ու հավելում,-«Դիմահարդարումից առաջ խնամքն ինձ համար կարեւորագույնն է, ինչպես նաեւ՝ մերսումները։ Վաղ եմ արթնանում, եւ ամեն բան սիրում եմ իր ժամանակին անել»։



Ինչ վերաբերում է սլացիկ կազմվածքին՝ Սոնան ասում է՝ այն նույնպես աշխատանք եւ ուշադրություն է պահանջում․ իր դեպքում՝ առողջ սնունդ եւ մարզումներ։ «Դրանք իմ կյանքի հիմքն են։ Առհասարակ, տեսակով շատ ուշադիր եմ, եւ մեծ ուշադրություն եմ դարձնում նրան, թե ինչ եմ ուտում, խմում եւ հյուրասիրում»։



Հարցին՝ տիտղոսակիր գեղեցկուհի լինելը «պարտավորեցնո՞ւմ է», որ առօրյայում ամեն պարագայում հասցնի շպարվել, Սոնան պատասխանեց,-«Ես կասեի՝ հակառակը։ Տիտղոսակիր գեղեցկուհին ավելի շատ սիրում է առօրյայում առանց շպարի ներկայանալ, իսկ եթե ավելի անկեղծ՝ երբեմն դեկորատիվ կրեմներն ու շպարը ինձ նյարդայնացնում են։ Բայց նկարահանումները, երեկոյան միջոցառումները ստիպում են թեթեւ շպար կրել»։



Մոդելը հավելում է՝ արտաքինի հետ կապված երբեք բարդույթներ չի ունեցել, ինչը նրա խոսքով՝ ծնողների շնորհիվ է։ Կնոջ իրական հմայքը, Սոնայի կարծիքով, նրա բնավորության մեջ է։ «Որքան էլ գեղեցիկ լինի, թանկ հագնված եւ իդեալական շպարով, եթե նրա տեսակը բարի չեղավ, հնազանդ եւ կամեցող, անմիջապես ամեն բան կորում է իմ աչքին»։