Աստղագուշակ՝ հունիսի 3-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունիսի 3-ի համար




Խոյ: 

Օրը հագեցած կլինի տարբեր իրադարձություններով, անգամ չեք հասցնի կողմնորոշվել, դրանք ի օգուտ են ձեզ, թե՝ ի վնաս: Բացասական մտքերը կխանգարեն օբյեկտիվորեն գնահատել ներկա իրավիճակը: Ընկերների հետ շփումը ձեզ դրական լիցքեր կհաղորդի:

Ցուլ: 

Այսօր ռիսկի դիմել չարժե:Առավել զգույշ և կշռադատված գործեք: Գործընկերների հետ ճիշտ բանակցելու արդյունքում փոխհամաձայնության կգաք, ինչը լավ հիմք կլինի հետագա համագործակցության համար: Մինչդեռ համառությունը կարող է էլավելի սրել առանց այն էլ բարդ իրավիճակը:

Երկվորյակ: 

Ֆիզիկական աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Աշխատասիրության շնորհիվ որոշ ձեռքբերումներ կունենաք: Նոր մարդկանց հետ հանդիպումներն ու ծանոթությունները օգտակար կլինեն, նոր երանգ կհաղորդեն ոչ միայն գործնական այլև անձնական կյանքին: Փաստաթղթերի հետ աշխատելիս՝ հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն:

Խեցգետին: 

Բարդ հաշվարկների հետ կապված գործերը ցանկալի է հետաձգել: Նպատակահարմար օր է թիմային աշխատանքի համար: Ընկերների հետ համատեղ գործունեությունը արդյունավետ կլինի, թեև չեն բացառվում նաև որոշ անհաշտություններ:

Առյուծ: 

Հրաշալի օր է սիրահարված Առյուծների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:

Կույս: 

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Կշեռք: 

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Կարիճ: 

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Աղեղնավոր: 

Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Այծեղջյուր: 

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել:

Ջրհոս:

Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Ջրհոսներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Ձկներ: 

Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: