Սարգիս Վարդանյանը արժանացել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարգիս Վարդանյանը արժանացել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը




Փետրվարի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման է արժանացել սամբիստ Սարգիս Վարդանյանը:


EXCLUSIVElife.am-ը զրուցել է Սարգիսի հետ, ով կիսվել է իր տպավորություններով:

«Այս կոչումը միանշանակ պարտավորեցնող է: Հաճելի է այս բարձր կոչմանը արժանանալը: Սա երկար տարիներիս քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Իմ բոլոր հաղթանակները ես նվիրել եմ իմ հայրենիքին: Մեծ հպարտություն է աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահել Հայաստանի դրոշը»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը նաև հանդես է գալիս MMA-ում: