Դիտեք ,Դոմինո,,- 2 սիթքոմի 1-ին սերիան բարձր որակով EXCLUSIVE.am-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիտեք ,Դոմինո,,- 2 սիթքոմի 1-ին սերիան բարձր որակով EXCLUSIVE.am-ում


Տղաների մոտ կարծես ամեն ինչ լավ է. անհավանական թվացող բիզնեսն անգամ կարող է օրինականացվել: Ամեն բան ընթանում է համաձայն պլանի, այդ իսկ պատճառով, կարելի է մի պահ կանգ առնել, շունչ քաշել, նշել նախորդ ձեռքբերումները և շարժվել առաջ: Կարելի է, սակայն ոչ մեր հերոսներին, քանի որ նրանց յուրաքանչյուր անմեղ ուրախություն կարող է վերաճել իսկական պատուհասի: Դոմինոյի էֆեկտը, այս անգամ ևս, չի շրջանցում տղաներին, և մի քարը, փլվելով, իր ետևից քանդում է ամբողջ շարքը: Այս անգամ արդեն իսկապես հարց է առաջանում, թե ո՞վ է եղել այդ առաջին քարը: Այդ հարցը չի հետաքրքրում միայն նրան, ով պահանջներ է ներկայացնում Դոմինոյի ամբողջ հավաքածուի հանդեպ, դեռ մի բան էլ ավելի, Արթուրի հանդեպ: Նա, ում համար մեղավոր են բոլորը, ովքեր այդ չարաբաստիկ գիշերը եղել են Միկայի տանը: