EXCLUSIVE! ,,Երանի,, սերիալի դերասան` Աշոտ Պողոսյանը իր անձնական կյանքի ու կարիերայի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

EXCLUSIVE! ,,Երանի,, սերիալի դերասան` Աշոտ Պողոսյանը իր անձնական կյանքի ու կարիերայի մասին


EXCLUSIVE.am-ը շարունակում է ներկայացնել բացառիկ հարցազրույց` հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից:Այս անգամ ներկայացնում ենք դերասան՝ Աշոտ Պողոսյանի բացառիկ հարցազրույցը:Աշոտը նկարահանվում է Կենտրոն հեռուստաընկերությամբ ցուցադրվող՝ ,,Երանի,, սերիալում:

-Ինչպես եղավ որ առաջարկ ստացք հանդես գալ ,,Երանի ,, սերիալում:
-Մինչ այդ առիթ էի ունեցել համագործակցել նույն սերիալի  ստեղծագործական  անձնակազմի հետ, որոնք նաև հանդիսանում են ,,Բախտաբեր,,  հեռուստասերիալի ստեղծագործական անձնակազմը և նրանք կրկին հրավիրեցին ինձ նկարահնվելու այս սերիալում:Այս սերիալում արդեն անհամեմատաբար ավելի մեծ կերպարով:



-Սերիալից դուրս հանդես եք գալիս նաև թատրոնում, կխնդրեմ խոսենք նաև այս մասին:    -Կարծում եմ  յուրաքանչյուր էկրանի լավ դերասան  առաջին քայլերը սկսել է բեմից:Եվ ես էլ բացառություն չեմ:Այն ինչ կարող է բեմը տալ, չի տալիս կինոն:Իհարկե կինոասպարեզը իր բարդությունները ունի, բայց միևնույն է չի կարող համեմատվել թատրոնի հետ, որովհետև բեմը, հանդիսատեսի շնչառությունը և նրանից եկող էներգիան հնարավորություն է տալիս հասկանալ թե ինչպիսին է քո դերասան տեսակը:Ոչ մի մոնտաժ, ուղիղ կապ հանդիսատեսի հետ:Եվ որքան էլ ես ծանրաբեռնված լինեմ նկարահանումներով և առօրյա հոգսերով, միշտ էլ ժամանակ կգտնեմ բեմի համար:

-Տարիներ առաջ նկարահանվեցիք հայկական առաջին սարսափ ֆիլմում, արդյոք դժվար չէր նկարահանվել նման ֆիլմում և ինչ տվեց այն ձեզ:
-Նախ ասեմ, որ դա իմ առաջին ֆիլմն էր և այն էլ գլխավոր դերում:Եվ այն էլ շատ բարդ ժանրի ֆիլմ:Նկարահանումները տեղի էին ունենում անտառում և գիշերները, որն էլ ավելի էր բարդացնում նկարահանումները, բայց բարեբախտաբար չնայած դժվարություններին ամեն ինչ շատ լավ էր անցնում և արդյունքում   ստացված ֆիլմ:Ունեմ շատ հաճելի հիշողություններ այդ ֆիլմի հետ կապված ու ամբողջ ստեղծագործական անձնակազմի հետ. որ իմ ամբողջ կյանքում չեմ մոռանա:Ֆիլմը իմ, որպես դերասան կայանալու ճանապարհին շատ մեծ նշանակություն է ունեցել:Ֆիլմը ինձ համար շատ կարևոր պրակտիկա էր:Ըստ իս մեր մասնագիտության մեջ պրակտիկան ամենակարևոր բանն է:Օգտվելով առիթից կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆիլմի ռեժիսոր՝ Ռոման Մուշեղյանին ինձ վստահելու ու այդպիսի հնարավորություն տալու համար:

- Արդյոք նման ֆիլմերում հանդես գալը դժվարություն չի և եթե ունենք նման առաջարկ այսօր կնկարահանվեք նման ֆիլմում:                                                                                                -Ինձ համար ոչինչ էլ բարդություն չի, ուղղակի պետք է ունենալ ցանկություն և հավատալ ինքդ  քեզ, ձգտելով ցանկություններիդ իրագործմանը:Եվ մեծ սիրով կրկին կնկարահանվեմ:

-Ինչպիսին է Աշոտը էկրանից և բեմից դուրս:                                                                 
-Մարդ ինչպես դուք, ինչպես բոլորը... ով սիրում է կյանքը...


-Կխնդրեմ ասեք, որ փուլում է գտնվում Ձեր անձնական կյանքը:                                               
-Հարցի մեջ դուք ճիշտ նշեցիք՝ անձնականը և այդ պատճառով կցանկանայի, որ իմ անձնականը մնար միայն ինձ:

-Ինչ նորություններ սպասենք առաջիկայում Ձեզանից, որպես դերասան և Աշոտ Պողոսյան:                                                                                                                                               
-Դե սովորում եմ թատրոնի և կինոյի ինստիտուոտում՝ դերասանական  բաժնի 4-րդ կուրսում:Եվ այժմ ավելի շատ ինստիտուտի գործերով եմ զբաղվում:Նպատակ ունեմ ընդունվել թատրոն, բայց առայժմ չեմ կարող ասել թատրոնի անունը, քանի որ դեռ հաստատված չի:Ունեմ նաև մի քանի առաջարկներ, բայց դեռ հաստատ ոչինչ չկա:Այդ ամենը մոտակա ժամանակներում պարզ կդառնա:Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի բաժնի հետ համատեղ կատարում եմ կազմակերպչական աշխատանքեր...

-Կյանքը ըստ Ձեզ երեք բառով:
-Սեր, հավատ և վայելք:

-Ինչ կավելացնեք վերջում:
-Շնորհակալություն հարցազրույցի համար և շնորհակալություն երիտասարդ կադրերին ուշադրություն դարձնելու համար:Օգտվելով առիթից ցանկանում եմ  շնորհավորել գեղեցիկ սեռին, միամսյակի կապակցությամբ, չնայաց, որ տղամարդու համար իր կողքին ունենալ լավ կին, դա ոչ թե մեկ ամիս է, այլ ամբողջ տարին տոնելու առիթ է տալիս...

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ