Ովքեր են «Օսկար 2018»-ի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր են «Օսկար 2018»-ի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» կինոմրցանակի պարգևատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաև անցյալ տարի, վարում էր Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

- «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ջրի ձևը»:
- «Լավագույն դերասանուհի» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):
- «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց Գիլյերմո դել Տորոյին («Ջրի ձեւը»):
- «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Սեմ Ռոքուելը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):
- «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացավ Էլիսոն Ջենին («Տոնյան՝ ընդդեմ բոլորի»):