«Վստահ կարող եմ ասել, գտել եմ նրան՝ իմ կեսին, ում հետ երկար ճանապարհ ունենք անցնելու». դերասան Սեյրան Մովսիսյանի սիրո խոստովանությունը սիրելիին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Վստահ կարող եմ ասել, գտել եմ նրան՝ իմ կեսին, ում հետ երկար ճանապարհ ունենք անցնելու». դերասան Սեյրան Մովսիսյանի սիրո խոստովանությունը սիրելիին



Երիտասարդ դերասան` Սեյրան  Մովսիսյանը նկարահանվել է նոր` «Թունավոր սեր» հեռուստանովելում մարմանավորելով Հայկի կերպարին:
EXCLUSIVElife.am-ը խոսել է դերասանի հետ և բացահայտել գործնական և անձնական գաղտնիքներ:


-Սեյրան  Խոսենք վերջին «Մեղրի համը» ներկայացման մասին, քանի որ այս ներկայացման դերասանական կազմում տեղի է ունեցել փոփոխություններ և դուք այն:
 - Դեռեւս սովորում էի թատերական ինսիտուտի առաջին կուրսում երբ դիտեցի ներկայացումը եւ տպավորվեցի թե՛ դերասանական խաղով, թե՛ գաղափարական առումով եւ թե՛ ռեժիսուրայով: Երբեք չէի մտածի, որ կհայտվեմ այս ներկայացման մեջ որպես դերասան եւ կկերտեմ հետաքրքիր կերպարներից մեկը: Իհարհե պատասխանատվությունը շատ է, քանի որ այս դերը մինչ ինձ խաշացել էին եւս 2 դերասաններ, եւ կար խնդիր կերպարը նորովի ներկայացնելու: Բնականաբար մեծ պատիվ է ինձ համար բեմ բարձրանալ պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնցից ամեն պահ սովորում ես: Շնորհակալ եմ իհարհե Գոռ Մարգարյանին վստահության համար:

-Ինչպիսին է Ձեր կերպարը Ձեզ համար, խոսենք տպավորությունների մասին:
-Կերպարի մասին շատ երկար կարող եմ խոսել, բայց չակերտները չեմ ցանկանում բացել: Կերպարս իր մեջ ամփոփում է ժամանակակից երիտասարդների տեսակը:

- Արդյոք մտավախություններ չկար, որ փոփոխությունները ներկայացումում խնդիրների առաջ չեն կանգնեցնի:
- Ամեն անգամ նոր դեր ստանալուց սկսում են վախերը կերպարը ստեղծելու գործում, եւ դրանից առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն լուծման մեկ միջոց՝ վստահել ռեժիսորին:

- Խոսենք Թունավոր սեր հեռուստանովելի մասին, ինչպես եղավ, որ նկարահանվեցիք այս սերիալում և այն էլ գլխավոր հերոսներից մեկին եք մարմնավորում:
- Թունավոր սեր նախագիծը իմ առաջին մեծ աշխատանքն է հեռուստատեսությունում: Շատ պատահական եմ հայտնվել նախագծում: Ընկերուհուս էի ուղեկցում քաստինգի, եւ ստացվեց այնպես, որ ես ել փորձեցի կերպարը եւ ընտրվեցի:



- Սերիալում Հայկի կերպարը ինչով կառանձնացնեք իրական  Ձեր կյանքից:
- Կերպարս միանգամից սիրել եմ, քանի որ իմ հակապատկերն է, եւ դերասանական խաղի ավելի մեծ հնարավորություն է տալիս: Հայկին նման եմ մեկ գծով՝պայքարել մինչեւ վերջ:

- Կան արդյոք նոր առաջարկներ հեռուստանախագծերում կամ թատրոններում հանդես գալու:
- Այժմ ավելի շատ զբաղված եմ թատրոնում, նոր ներկայացումներով:


- Սեյրան, որն է Ձեզ ավելի հոգեհարազատ, թատրոնը թե հեռուստատեսությունը:
- Այս հարցին միանշանակ պատասխան չկա: Երկուսն էլ ինձ համար ինքնադրսեւորման եւ ինքնաարտահայտման հարթակներ են դերասանի համար:


- Սեյրան փոքր անցում անենք անձնական կյանք, քանի որ ներկայացումում և հեռուստատեսությունում նկարահանվելուց հետո հետաքրքրությունը Ձեր հանդեպ պետք է փաստենք էլ ավելի է մեծացել: Որ փուլում է անձնականը, կա արդյոք այն անձնավորությունը`ով ամբողջական կդարձնի Ձեր կյանքը:
- Սպասում էի այս հարցին: Ես վստահ կարող եմ ասել, գտել եմ Նրան՝ իմ կեսին, ում հետ երկար ճանապարհ ունենք անցնելու: Շնորհակալ եմ նրան իմ ուժերին հավատալու, ինձ քաջալերելու համար: Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ասեմ ՝ Սիրում եմ քեզ:




Նյութը` Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները` Սեյրան Մովսիսյանի անձնական արխիվից