Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Բարի լույսի» տոնական թողարկմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Բարի լույսի» տոնական թողարկմանը



Դեկտեմբերի 31-ին առավոտյան 9–ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերը տոնական է լինելու։ Տոնական օրվա մեկնարկը կտա «Բարի լույսի» հատուկ թողարկումը:

«Բարի լույսի» տոնական ծրագիրը եթերում կլինի ավելի քան 5 ժամ: Տոնական եթերի հյուրերը կլինեն Արամ MP3–ն, Նառան, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Սիլվա Հակոբյանը, Մհերը, Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Կարինա Առուստամյանը, հայտնի բեդներ և այլք։

Տոնական առավոտը կվարի «Բարի լույսի» հաղորդավարական ամբողջ կազմը` Լուսինե Թովմասյանը, Ավո Խալաթյանը, Սիմա Բաղդասարյանը, Սաթենիկ Հազարյանը։