Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն


Իսպանիայում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 5-4 հաշվով կամային հաղթանակ էր տարել ռուս Սերգեյ Ստեփանովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:

Այսօր կայացած վճռորոշ գոտեմարտում Ամոյանը ջախջախիչ՝ 8-0 հաշվով հաղթել է Մոլդովան ներկայացնող Պետիչին:

Сергей Лев-ի լուսանկարը:


Մեր ըմբիշը դարձել է ոսկե մեդալակիր: Այսօր բրոնզե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, իսկ արծաթե մեդալի էր արժանացել Հայկ Մելիքյանը՝ 67 կգ: