«Եվրատեսիլ 2020». մրցույթը կորոնավիրուսի պատճառով կչեղարկվի՞ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2020». մրցույթը կորոնավիրուսի պատճառով կչեղարկվի՞



«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը, որը մայիսին պետք է տեղի ունենա Նիդերլանդներում, չեն չեղարկի կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այսպիսի որոշում են կայացրել Ռոտերդամի իշխանությունները հերթական նիստի ընթացքում, հայտնում է AD-ն։

Ռոտերդամի՝ տուրիզի հարցերով քաղաքային խորհրդի անդամ Սաիդ Կասմիի խոսքով՝ իշխանություններն ամեն օր հետեւում են վարակի տարածման հետ կապված իրավիճակին։

«Առայժմ մրցույթը որեւէ հավելյալ որոշում չի պահանջում։ Պատրաստությունը շարունակվում է ամբողջ ծավալով։ Կարծում եմ՝ ապրիլի կեսերին կարիք կլինի վերադառնալ այդ հարցին, սակայն առայժմ մինչ մրցույթը շատ ժամանակ ունենք»,- ասել է նա։


Աղբյուրը՝ Inforesist