Երևանում Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:




Ինչպես տեղեկանում ենք NEWS.am-ից շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաուլիի վիճակը կայուն ծանր է, կենսական նշանակության օրգանները վնասված չեն: Այս մասին հայտարարել է «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը` նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Գիտակցությունը պարզ է, շնչառական ապարատ միացված չէ, կինը վերջույթների վնասվածքներով է տեղափոխվել բժշկական կենտրոն»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:


Լուսանկարները Shamshyan.com-ի