Երգչուհի Սելենա Գոմեսի մոտ հիվանդություն է ախտորոշվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երգչուհի Սելենա Գոմեսի մոտ հիվանդություն է ախտորոշվել



Ամերիկացի փոփ երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում: Այս մասին երգչուհին պատմել է ուրբաթ օրը երգչուհի Մայլի Սայրուսի հետ Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ:

Երգչուհին նշել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ հետազոտվել է հոգեբուժական կլինիկայում: Գոմեսը խոստովանել է, որ հանգստություն է զգացել, երբ իմացել է բժիշկների ախտորոշումը: Ըստ նրա՝ հիվանդության մասին տեղեկատվության մանրամասն ուսումնասիրությունից հետո ինքն ազատվել է լարվածությունից և վախից:

«Երբ ես շատ տեղեկություններ ունեմ, դա իսկապես օգնում է. դադարում եմ վախենալ, երբ իմանում եմ՝ ինչի մասին է խոսքը: Երբ փոքր էի, վախենում էի ամպրոպից, և մայրս ինձ համար գնում էր ամպրոպի մասին բոլոր հնարավոր գրքերը՝ ասելով, որ որքան շատ բան իմանամ ամպրոպի մասին, այնքան ավելի քիչ կվախենամ. և դա այդպես էր»,- խոստովանել է երգչուհին: