Հայտնի է՝ ուր է անսպասելիորեն անհետացել ռեփեր Ջիգանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է՝ ուր է անսպասելիորեն անհետացել ռեփեր Ջիգանը




Ռեփեր Ջիգանը մոտ երկու շաբաթ է, ինչ կորել է երկրպագուների տեսադաշտից։ Նա դադարել է կապի դուրս գալ, իսկ նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, ոչ մի կերպ չի մեկնաբանել ամուսնու անսապսելի անհետացումը։ Ավելի ուշ ռեփեր Գուֆը հայտնել է, որ Ջիգանը հիվանդանոցում է գտնվում։

Այսօր Telegram-յան մի շարք ալիքներ հայտնել են, որ արտիստը «Вилла Плес» լյուքս դասի վերականգնողական կենտրոնում բուժման կուրս է անցնում ալկոհոլային եւ թմրամիջոցներից կախվածության դեմ։ Նրան արգելված է օգտվել բջջային կապից ու համացանցիc, ինչպես նաեւ լքել վերականգնողական կենտրոնից տարածքը։

Անհաջող նվերից հետո Ջիգանի կինը ...

Ռեփերը տեղավորվել է 130 քառաուկի մետր տարածքում։ Երաժիշտի տրամադրության տակ են սաունա, հինգանգամյա դետոքս սնունդ։ Այս դրախտային վայրում առողջությունը վերականգնելն էժան հաճույքներից չէ։ Մեկ օր այստեղ մնալը երգչի համար 100 հազար ռուբլի արժե, հայտնում է StarHit-ը։

Հիվանդին թույլ չի տրվում դուրս գալ համալիրի տարածքից։ Հնարավոր է զբոսանք, բայց միայն աշխատակիցների ուցեկցությամբ։ Ջիգանին օրվա ընթացքում միայն մեկ անգամ թույլ են տալիս կապ հաստատել մտերիմների հետ։ Կինն ամուսնուն այցելել է միայն մեկ անգամ։ Մոդելը երեխաներին իր հետ չի տարել։

Оксана Самойлова раскрыла секрет идеальных отношений с Джиганом

Ավելի վաղ Սամոյլովան հայտնել է ամուսնուց բաժանվելու որոշման մասին, որն առայժմ հնարավոր չէ ձեւակերպել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Սակայն հայտնի է, որ զույգն արդեն իսկ վաճառքի է հանել քաղաքից դուրս գտնվող իր առանձնատունը, որտեղ երեխաների հետ ապրում է Օքսանան։ Հնարավոր է՝ վերականգնողական կենտրոնից վերադառնալուց հետո Ջիգանը կնոջ հետ կշարունակի ապրել մի տանիքի տակ։