Հուլիսի 7-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հուլիսի 7-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը



ԽՈՅԵՐ
Եթե ցանկանում եք, որ ձեզ սիրեն, ապա, նախ եւ առաջ, սովորեք ինքներդ ձեզ սիրել: Անգամ եթե կա մեկը, ով ձեզ շատ է սիրում, պետք չէ հույսը միայն նրա սիրո վրա դնել: Մի օր հնարավոր է` նա հեռանա ձեր կյանքից, իսկ ձեր սեփական սերը հավերժ կմնա ձեզ հետ:

ՑՈՒԼԵՐ
Այսօր լավագույն որոշումները ձեզ մոտ շատ պատահական կգան: Ձեր սիրելին էլ կզարմանա ձեր հնարամտության վրա: Հաշվեք, որ այսօր ձեր բախtը բերել է, իսկ ձեր սիրելիի բախտը ձեզ հետ է բերել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր որքան քիչ լսեք ձեր մտերիմների կարծիքները, այնքան ավելի լավ կլինի ձեր եւ ձեր սիրելիի համար: Նույնիսկ, եթե բոլորը միաբերան պնդեն, թե նա լավը չէ, լսեք միայն ձեր սրտի խոսքը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ ֆինանսների հետ կապված խնդիրներ կունենաք: Կամ չեք հասկանա, թե ինչի վրա կարելի է ծախսել գումարը, կամ էլ, առհասարակ, գումար չեք ունենա ծախսելու համար: Մի խոսքով, որքան «կամ»-երը շատ են, այնքան էլ դրանց լուծումներն են շատ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք հոգնել եք նստելուց եւ հրաշքի սպասելուց: Ասացեք այդ մասին ձեր սիրելիին, եւ հենց այդ խոսակցության շնորհիվ կկարողանաք հասնել ցանկալի արդյունքին:

ԿՈՒՅՍԵՐ
Այսօր լավ կանեք, եթե որոշ ժամանակ տրամադրեք վերջին երեք ամիսների հիշողություններին: Մտաբերեք, թե ինչ համատեղ ձեռքբերումներ եք ունեցել, որքանով է ձեր կյանքը փոխվել եւ ինչ ապագա եք կանխատեսում:

ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա պարծենալ իր գիտելիքներով: Դուք կամ պետք է լուռ հիանաք նրա խելքով, կամ էլ՝ ցույց տաք, որ ոչ պակաս խելացի եք:

ԿԱՐԻճՆԵՐ
Զգույշ եղեք հրապուրանքը ակնհայտ դարձնելուց: Հակառակ սեռի ներկայացուցիչները դա կարող են ավելի սրտին մոտ ընդունել եւ, ի վերջո, սիրահարվել ձեզ: Իսկ ձեզ հաստատ կոտրված սիրտ պետք չէ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կցանկանաք ազատվել սիրելիի որոշ թերություններից, բայց պետք չէ ամեն ինչ չափազանցնել: Նախ՝ դուք 1 օրում չեք կարող շտկել նրա վատ կողմերը, բացի այդ՝ մի շարք վիճաբանություններ կհրահրեք նման պահվածքով:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր ասածները այլ կերպ կմեկնաբանի, ինչի արդյունքում սխալ ենթադրություններ կանի: Այնպես որ՝ ավելի հստակ ձեւակերպեք ձեր մտքերն ու ցանկությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր շատ կցանկանաք սիրելիի կողմից արժանանալ հաճոյախոսությունների: Այդ ցանկությունն այնքան ուժգին կլինի, որ ամեն ինչ կանեք դրան հասնելու համար: Սակայն չափազանցության պետք չէ հասնել, դա հակառակ արդյունքը կտա:

ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ համոզել, որ այն, ինչից վախենում եք, իրականում սարսափելի չէ: Վստահեք նրան. այդպես ձեր կյանքն ավելի հեշտ կդառնա: