SHAMSHYAN.com-ը, և hetq.am-ը նույնպես ենթարկվել են հաքերային հարձակման
EXCLUSIVElife.am-ը արդեն հայտնել է, որ News.am-ը ենթարկվում է հաքերային հարձակման: Դրանից րոպեներ անց հարձակման են ենթարկվել նաև SHAMSHYAN.com-ը և hetq.am-ը։
Կայքերը հանդես են եկել հայտարարությամբ․
Հարգելի ընթերցողներ, hetq.am-ը հարձակման է ենթարկվել հակառակորդի կողմից: Այս պահին աշխատանքներ են տարվում՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։