Մենք իրենց հետ ենք. «Մայր Հայաստան» հուշարձանը լուսավորվել է Արցախի դրոշով
Հայ երիտասարդները «Մայր Հայաստանի» արձանը լուսավորել են Արցախի դրոշով եւ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգով։
«Բոլորս փորձում ենք յուրովի աջակցել մեր զինվորին, որն այսօր սահմանին է կանգնած։ Այս քայլով փորձեցինք ներկայացնել, որ մեր զինվորի թիկունքը շատ ավելի պինդ է, քան բոլորը պատկերացնում են։ Մենք իրենց հետ ենք»,- ասաց երիտասարդներից մեկը։