Աննա Նաղդալյանը՝ կրակի դադարեցման համաձայնությունը իրականացնելու համար տարվող աշխատանքների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Նաղդալյանը՝ կրակի դադարեցման համաձայնությունը իրականացնելու համար տարվող աշխատանքների մասին




Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: