Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ՝ Հադրութի ուղղությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ՝ Հադրութի ուղղությամբ




Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ, չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ, ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:

Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով: