Շուշիում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Մոսկվա հատուկ չվերթով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշիում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Մոսկվա հատուկ չվերթով




Շուշիում հրետակոծության հետեւանքով տուժած երկու ռուս լրագրողները ՌԴ կվերադառնան հատուկ չվերթով Ռուսաստանի կառավարական պատվիրակության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նույն չվերթով Մոսկվա են վերադառնում լրագրողները, որոնք լուսաբանել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Երեւան կատարած աշխատանքային այցը: Տուժածներից մեկը Լեւոն Արզանովն է:

Չորեքշաբթի հրթիռակոծվել էր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշի քաղաքում, որի հետեւանքով վիրավորվել եւ մարմնական վնասվածքներ են ստացել ռուս լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Արզանովը եւ նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բադալյանը, որոնք ժամանել էին դեպքի վայր օրվա առաջին կեսին նույն այդ եկեղեցու հրետակոծության հետեւանքները լուսաբանելու համար: