«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաստանի համահայկական հիմնադրամը վիրտուալ դրամահավաք է իրականացնում` գումարային աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր տուժել են Հայաստանում եւ Արցախում տիրող այս իրավիճակում: Հիմնադրամը մարդասիրական, սննդային, կացարանային եւ բժշկական օգնություն է ցուցաբերում նրանց, որոնք վնասներ են կրել այս ծանր ժամանակահատվածում: Մեզ չեն բաժանում սահմանները եւ մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք»,-իր խոսքում նշել է հայուհին: