Լոս Անջելեսում հայերը կրկին բողոքի ակցիա են իրականացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լոս Անջելեսում հայերը կրկին բողոքի ակցիա են իրականացրել




Վերջին տարիներին սա Լոս Անջելեսում հայերի կազմակերպած ամենամարդաշատ բողոքի ակցիան էր՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված քայլերթից
հետո։





Արցախի անկախությունը ճանաչելու, Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից հանելու, Թուրքիայի՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դատապարտելու պահանջներով հայերը քայլերթով շարժվել են դեպի Թուրքիայի հյուպատոսության շենք։






Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա պատկերվել է Արցախի դրոշը՝ «Խաղաղություն Հայաստանին» (#PeaceforAmenia) գրությամբ։




Բողոքի ակցիային ներկա են եղել նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել հայերին, Արցախին։

Բողոքի ակցիայի ընթացքում Թուրքիային դատապարտող և Արցախին աջակցելու կոչերով ելույթ են ունեցել նաև ԱՄՆ Կոնգրեսմեն Ադամ Շիֆը և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը։ Ադամ Շիֆը քիչ առաջ նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում է գրառում կատարել՝ նշելով, որ այսօր իր համար պատիվ էր գտնվել Հաղթանակի քայլերթին (#MarchforVictory)՝ դատապարտելով թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի։




Բողոքի ակցիան տևել է 3 ժամ։