Նազիկ Ավդալյանը՝ Ռուստամ Գասպարյանի հիշատակին․ Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նազիկ Ավդալյանը՝ Ռուստամ Գասպարյանի հիշատակին․ Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ




Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ցավակցել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Սեւ հովազ» ջոկատի հրամատատար Ռուստամ Գասպարյանի մահվան կապակցությամբ։

«Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ։

Հանգչիր խաղաղությամբ Ռուստամ ջան, հավերժ փառք քեզ ու մեր մյուս անմահացած հերոսներին»,- գրել է Նազիկ Ավդալյանը Ֆեյսբուքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արցախում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով զոհվել էր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում էր ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:

Ռուստամ Գասպարյանին շտապ տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ բարդ վիրահատություն էր տարել: Ստեփանակերտից նրան տեղափոխել էին Գորիս, ավելի ուշ՝ Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց: Ռուստամ Գասպարյանը մահացել է հոկտեմբերի 17-ին։