«Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան պաշտոնական էջում պատասխանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անհավասրակշիռ վարքին և հայտարարություններին։ Ֆրանսիայի նախագահը գրում է.
«Մենք երբեք չենք հանձնվի:
Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:
Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:
Մենք կշարունակենք:
Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:
Մենք կշարունակենք:
Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»։