Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին ծաղրանկարի համար
Հիշեցնենք, որ Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը չորեքշաբթի օրվա համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը: Այս հայտարարությունը եւ շապիկի լուսանկարը երեքշաբթի տեղադրվել են Twitter-ում:
Ծաղրանկարի հրապարակումը արվել է Անկարայի եւ Փարիզի միջեւ դիվանագիտական հակամարտության բորբոքման օրերին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո Փարիզը ստիպված է եղել հետ կանչել իր դեսպանին: Ֆրանսիան նաեւ ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: