Կապանի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել. Արծրուն Հովհաննիսյան
Կապան քաղաքի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կապանի ուղղությամբ եղել են մարտական գործողություններ, Ադրբեջանի կողմից կրակ է արձակվել այս ուղղությամբ եւ կան կոնկրետ հետեւանքներ»,- ասաց նա։