Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը




Արցախի տեղեկատվական շտաբը գրել է․ 

«Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:

Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»: