Թուրքիան և Ադրբեջանը սկսել են էթնիկ զտումների արշավ Արցախում. ժամանակն է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ. Շեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքիան և Ադրբեջանը սկսել են էթնիկ զտումների արշավ Արցախում. ժամանակն է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ. Շեր




Կորոնավիրուսի համավարակը, ԱՄՆ ընտրությունները և այլ կարևոր հիմնախնդիները թույլ չեն տալիս տեսնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտումների արշավը եւ խաղաղ բնակիչության հեռացումն իրենց նախնիների հողերից: Այս մասին ասել է ամերիկահայ երգչուհի Շերը՝ «Թվիթեր»-ի իր էջում հանդես գալով տեսաուղերձով:

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա: Հաշվի առնելով հայերի և Թուրքիայի ընդհանուր պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, մարդու իրավունքների խախտումները՝ ժամանակն է պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ:

ԱՄՆ-ն մեր հարկատուների դոլարներն ուղարկում է այդ ավտորիտար ռեժիմներին, զենք է վաճառում նրանց»,- նշել է Շերը։

«Վրդովմունքը բավարար չէ, իրազեկելը բավարար չէ։ Կապվե՛ք ձեր ներկայացուցիչների հետ հենց հիմա և պահանջեք, որ քայլեր ձեռնարկեն»,- նշել է երգչուհին եւ կոչ արել հումանիտար օգնություն ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։