Ողբերգություն է, այսօր Շուշիում նամազ է հնչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Analitik.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ողբերգություն է, այսօր Շուշիում նամազ է հնչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Analitik.am



 

Ողբերգություն է, Շուշիում նամազ է հնչում։ Ես ցեղասպանությունից հետո ավելի սև էջ դժվարանում եմ արձանագրել: Սա հայրենիքի զրկում է: Մեր քաղաքական իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց, իսկ դա ցեղասպանության բաղադրիչ է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքերով, եթե իմքայլականները մի քիչ բարոյականություն ունեն, պետք է գային Ազգային ժողով, լսեին իրենց ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացիայի մասին հայտարարելուց հետո հետևի դռնից է փախել:

Նա դիմեց նաև Սփյուռքին՝ հիշեցնելով, որ կապիտուլացիայի մասին փաստաթուղթ է ստորագրվել Նիկոլ Փաշինյանի կողմից: Դա այդ թվում արվել է նաև Սփյուռքի թիկունքում:

Գալստյանը նշեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ճնշումներ են գործադրվոմ, սակայն դրանով իրենց չեն կարող վախեցնել:


Տեսանյութը՝ NEWS.am-ի