Շոյգու. Ռուսաստանն ավելի քան 1100 խաղաղապահների է տեղակայել Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանն ավելի քան 1100 խաղաղապահների է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, մեկնել է 73 ինքնաթիռ: Այս մասին ՌԴ նախագահի հետ տեսախորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանից Ղարաբաղ խաղաղապահների տեղափոխող օրական 25 ինքնաթիռ է մեկնում:
«3 օրում իրականացվել է 73 թռիչք, տեղափոխվել է 1103 զինծառայող, 1168 միավոր տեխնիկա»,-ասել է Շոյգուն: