Ովքեր կարծում են, թե կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ, հաղթել՝ այդպես չի ստացվում. Մովսես Հակոբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր կարծում են, թե կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ, հաղթել՝ այդպես չի ստացվում. Մովսես Հակոբյան




Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում՝ ոչ թե սնվելու, լավ ապրելու, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Քաղաքական որոշ գործիչներ, ովքեր կարծում են, թե բանակում գիտելիքը այնքան կարևոր չէ, կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ, հաղթնել՝ այդպես չի ստացվում: Բանակի կռվելու ձևը կոչվում է արվեստ, կռվելը արվեստ է», - ասաց Մովսես Հակոբյանը:

Նա նկատեց, որ այն հատվածներում, որտեղ կանոնավոր ԶՈՒ է եղել, նահանջներ կամ չեն եղել, կամ էլ քիչ են եղել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ՀՀ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականցնեն ժողովրդի իրավուքնի պաշտպանության գործն ու այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ։

«Նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում, ինչ-որ նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից», - ասել էր Փաշինյանը։