Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով․ ով կփոխարինի նրան
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Մենք տեղեկացանք, որ Մարությանը վարակված լինելու մասին իմացել է Արցախում, որտեղ մինչեւ նոյեմբերի 18-ը գտնվում էր՝ գլխավորելով «Երեւան» կամավորական ջոկատը:
Լուսանկարում՝ Հայկ Մարությանն ու իր գլխավորած ջոկատի անդամները
Մարթությանի հիվանդության մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Մարությանը հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: