Հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք․ Քոչարյանի պաշտպան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք․ Քոչարյանի պաշտպան




Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը գրել է.

Որպես կանոն խոսքս միշտ կառուցում եմ առանց զգացմունքային արտահայտությունների այդ իսկ պատճառով՝ նոր եմ արձագանքում։ Հիմա հակիրճ․

1․ Երբ խոսում էինք, որ Նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Ձեր, հենց Ձեր՝ քաղաքական պատվերներ կատարող Դատախազներ՝ հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք։ Հիմա հասկանալի է բոլորին, ինչի համար էիք ժամերով պայքարում, որ Քոչարյանը միայն մնա կալանքի տակ։ Հիմա հասկանալի է, որտեղից հայտնվեց աննա դանիբեկյանը և ինչի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցիք ԴՈՒՔ և ԽԼԵՑԻՔ գործը իրանից։ Պարզ է՝ «խնդրել էին»։