Դավիթ Բաբայանը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը․ «ՌԻԱ նովոստի»
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը։ Նա նշել է, որ բացման ժամկետները դեռ չեն հստակեցրել:
Ստեփանակերտում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ նշում է գործակալությունը։
1990-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:
Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր` թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում։
Ադրբեջանը չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար: