«Թող բոլորիս ընտանիքներում լսելի լինեն նորածինների ճիչերը». Շուշաննա Թովմասյան
Շուշաննա Թովմասյանի եւ ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքը շուտով կհամալրվի: Մայրանալ պատրաստվող դերասանուհին Ինստագրամում լուսանկարների շարք է հրապարակել՝ ներկայացնելով գեղեցիկ կարգավիճակը:
«Հավերժ փառք ու պատիվ քեզ, իմ զինվոր։ Խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին։ Թող յուրաքանչյուրիս ընտանիքներում լսելի լինեն բազում նորածինների ճիչերը», - գրել է Շուշաննան:
Զույգը վերջին ամիսներին Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ կծնվի երեխան: