Ռուս խաղաղապահները Ղարաբաղում հրաձգությունից հետո պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը
Խաղաղապահները Հադրութի շրջանում փոխհրաձգությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հասցրել են հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքերից կրակոցներ են գրանցվել: Ուղիղ կապի միջոցով կողմերին անհապաղ հասցվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը»,- ասել է խաղաղապահների ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ գրանցվել է հրաձգություն: