Գերեվարված Ալբերտի մասին հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել. նոր տեղեկություններ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գերեվարված Ալբերտի մասին հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել. նոր տեղեկություններ




Երեկ Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002թ.-ին՝ Էջմիածնում:

Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում:
Հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը:

Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը:

Հավելենք, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա:
Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով: