«Աստված իմ հանդեպ շատ շռայլ է, որովհետև իմ երազանքներն իրականանում են. ես ուզում եմ ապրել». Նելլի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աստված իմ հանդեպ շատ շռայլ է, որովհետև իմ երազանքներն իրականանում են. ես ուզում եմ ապրել». Նելլի



Հունվարի 13-ին երգչուհի Նելլին նշում էր ծննդյան 35-ամյակը: EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում նա խոսել է ծննդյան օրվա անակնկալների, Արցախյան պատերազմում իրենց մասնակցության, սպասելիք նորությունների մասին և ոչ միայն...

Նելլի ինչպե՞ս մեկնարկեց այս տարի ծննդյանդ օրը:

Ժամը 12-ին ամուսինս երեխաներիս հետ միասին եկան շնորհավորեցին, բնականաբար սպասված նվերով, ծաղկեփնջով, երեխաներիս կողմից պատրաստված նվերներ և այդ պահին հասկացա, որ ես դարձա 35 տարեկան:




Խոսենք նվերների և անակնկալների մասին:

Ինչպես արդեն նշեցի ամենագեցեցիկ անակնկալը, որ հենց 12-ին երեխաներս և ամուսինս շնորհավորեցին, բայց քանի որ ծննդյան տարեդարձս նշեցի ստացել եմ շատ նվերներ և ուրախ եմ, որ ինձ հարազատ բոլոր մաիդիկ գիտեին թե ինչ նվիրել ինձ՝ այսնպիսի բաներ, որոնք իսկապես օգտագործում եմ և հաճելի էր ստանալ:

Չենք կարող չխոսել Արցախյան պատերազմի մասին, Դուք հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից եք ով տանիք տվեց Արցախից եկածներին և ապահովեց նաև աշխատանքով: Կխնդրեմ մի փոքր պատմեք այդ ամենի մասին:

Դա կարծում եմ անցած տարվա մեր ընտանիքի ամենալուսավոր կետն էր, որովհետև ես ամուսնու հետ մեր ընկերների և մեր ընտանիքի հետ միասին կազմելով մի փոքրիկ ընկերություն կամ ուղակի խումբ, օգնեցինք արցախից եկած մեր հայերանկիցներին՝ տուն, հագուստ, ուտելիք և բոլոր այն ամենով ինչի կարիք իրենք ունեին այդ պահին և ինչպես նշեցիք այո աշխատանքով՝ «Արցախի համը», որը ըստ ինձ ուղղակի պահածոներ չեն, դա մի նախաձեռնություն է, որտեղ այն կանայք, ովքեր կորցրել էին իրենց տունը, հարազատ մարդկանց  կարողացան միավորվել և հանուն այն գաղափարի, որ պետք է գոյատևել և պետք է ապրել մի կողմ դնել իրենց ամբողջ նեղվածությունը և ցասումը  և վերածեն մի մեծ սիրո, որի միջոցով ստեղծվեց՝ «Արցախի համը»: Ես կարծում եմ «Արցախի համը» դա լավագույն բանն է, որ կատարվեց մեզ հետ անցած տարվա ընթացքում: Ի դեպ նշեմ, որ գործողությունները շարունակվում են: Այդ մարդիկ Հադրութից են և նրանք չունեն տուն, այպես, որ մենք շարունակում ենք մեր աշխատանքները անգամ ասեմ ավելին, որ մենք կտեղափոխվենք արդատրամաս՝ արտադրելու էլ ավելի շատ տեսակներ և քանակներ, որպեսզի կարողանանք այս մարդկանց կյանքը էլ ավելի բարելավենք:


Կորոնավիրուս և մյուս կողմից պատերազմ, ի՞նչ հետևանք թողեց այն Ձեր վրա:

Իսկապես տարին սկսեցինք շատ վատ լուրով և քանի որ ես այդ ժամանակահատվածում զբաղված եմ եղել ավելի շատ պրոդյուսերական աշխատանքով: Իրինա Թովմասյանի հետ ունենք մեր ընկերությունը, որը տարվա կտրվածքով իրականցնում է, շատ մեծ միջոցառումներ քաղաքի լավագույն ընկերությունների հետ, պլանավորած բոլոր միջոցառումները ուղղակի հոդս ցնդեցին թե մարտի 8, թե ապրիլի 7 և մյուս բոլոր տոները, բայդ դա ոչինչ էր համեմատած պատերազմի հետ, որովհետև պատերազմը տակնուվրա արեց մեզ և մեր ամբողջ կյանքը և ուղղակի 2-3 օրվա ընթացում յուրաքանչյուրը մեզանից դարձավ մի մարդ, որը պիտի փորձեր կազմակերպել և տեղավորել Արցախից եկած մեր հայրենակիցներին և ես կարծում եմ, որ ես իմ ընտանիքի ամուսնուս հետ միասին երևի թե պատկանում ենք այն մարդկանց ցանկին, որոնք առաջնագծից այս կողմ էին պայքարում, ամեն մեկի խնդրով ապրում էինք և կարծում եմ այդ ամենից հետ լավագույն, որ կարող էր պատահեր այն էր, որ ծնվեց «Արցախի համը»:

Ինչո՞վ եք զբաղվում: Խոսենք այսօրվա Ձեր աշխատանքի /գործունեության/ մասին:

Այս տարին սկսել ենք շատ լավ: Շատ լավ ասելով նկատի ունեմ, որ տրամադրվածությունս է շատ լավ, որովհետև ես ուզում եմ ապրել, ես ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն, ես ուզում եմ, որ իմ ազգը ապրի և ապրելով մենք կարող ենք միայն  հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք այսպես ասած մեզ մնացել են անցած տարվանից: Ծնունդս պարտադիր ցանկանում էի նշել, որովհետև իմ ծնունդ ինձ համար ամեն տարվա սկիզբ է և շատ եմ կարևորում այն փաստը թե ինչպես եմ այն նշում:

Այս տարվա հետ կապված եթե ազնիվ լինեմ գործնական պլաններ ունեմ, բայց վախենում եմ դրանց մասին կամ դրանց իրագործվելու մասին խոսել, բայց այն, որ մեր կանանց խումբը արդեն ավելացել է, մեզ միացել են նոր մարդիկ, մենք ունենք նոր պատվերնե, նոր աշխատանքի տեղեր, դա արդեն իմ և ամուսնուս համար շատ մեծ սիմուլ է աշխատելու և առաջ գնալու համար: 




Խոսենք երազանքերի մասին:

Ես ինձ համարում եմ այն երջանիկ մարդականցից, որոնց երազաները ժամանակի ընթացքում դառնում են իրականություն կամ դրանք դառնում են ցանկություններ և իրագործվում են: Անգամ այս տարի երբ ես ուղակի գրել էի, որ իմ ծննդյան օրն է ես համարեցի, որ Աստված իմ հանդեպ շատ շռայլ է, որովհետև իմ երազանքներն իրականանում են ուրախ եմ այդ փաստի շուրջ, որովհետև այս տարի ես ունեմ կարևոր եարզանքներ որոնք վստահ եմ Աստծո օրհնությամբ կիրականանան: Ինչպես այն ժամանակներում մեզ մեր տատիկները մաղթանքների էին հղում, ցանկանալով մեզ առողջություն և խաղաղություն, մի պահ թվում էր թե դրանք ուղղակի մաղթանքներ էին,  բայց այս տարին մեզ ապացուցեց, որ անկախ սեռից, անկախ տեսակից, ազգությունից, ֆինանսական դրությունից մենք բոլորս հավասար ենք կորոնավիրուսի դեմ, պատերազմի դեմ, այնպես որ ցանկությունս այս տարի այն է, որ այս և մնացած բոլոր տարիները այլևս ոչ մենք, ոչ մեր երեխաները չտեսնեն:

Ես հասկանում եմ, որ մենք անցած տարի ունեցել ենք մեծ ցավ հասկանում եմ, որ մենք շատ ու շատ տղաներ ենք կորցրել ամեն բան հասկանում եմ ամեն մի մահացողի հետ ես գնացել եմ այն աշխարհ ետ եմ եկել օրերով ու ամիսներով լացել ենք ու ողբացել, բայց գիտեք կա մի շրջան, որ լացի շրջան է և կա մի շրջան, որ մենք պետք է հաղթահարենք, որ ուրախություն գա մեր կյանքում: Ես ուզում եմ իմ կողմից ուղղակի, բոլոր այն մարդկանց ովքեր կկարդան այս նյութը, կասեմ մի բան, եկեք այդ լացի հատվածը մենք բոլորս հաղթահարենք հիշելով ու մեծարելով այն մարդկանց, ովքեր զոհվեցին, բայց շարժվենք առաջ, որ ապրենք, որովհետև մենք մեր ետևում ունենք երեխաներ, ովքեր մեզ են նայում:


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Նելիի անձնական արխիվից