Դատապարտում ենք Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները. ՀԲՖ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում դատապարտում է լեգենդար բռնցքամարտիկ Իսրայե Հակոբկոխյանի ձերբակալությունը.
«Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները: Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր լեգենդար բռնցքամարտիկին»,-ասված է հայտարարության մեջ: